Ռոհանի. Իրանը ողջունում է Ջո Բայդենի ցանկացած քայլ, որի նպատակն է «փոխհատուցել անցյալի սխալները

115

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ողջունում է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի ցանկացած քայլ, որի նպատակն է «փոխհատուցել անցյալի սխալները», ինչպես նաեւ ԱՄՆ-ն վերադարձնել 2015-ի միջուկային գործարքին, հաղորդում է Mehr-ը:

«Եթե դուք կատարեք ձեր բոլոր պարտավորությունները, մենք եւս կվերադառնանք մեր պարտավորությունների լիարժեք պահպանմանը,հակառակ դեպքում՝ մենք երբեք չենք զիջի»,-ասել է Ռոհանին՝ դիմելով ԱՄՆ ապագա վարչակազմին:   

News.am