Պուտինը նշեց 2021թ․ գլխավոր խնդիրը

104

«Այստեղ մենք պետք է հասնենք գործազրկության մակարդակի նվազմանը: Սա նշանակում է մարդկանց կայուն եկամուտ տալ», – ասել է ՌԴ նախագահ Պուտինը:

Երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է սոցիալական հարցերի շուրջ կայացած հանդիպմանը:

 Ռուսաստանի ղեկավարը շեշտել է, որ սոցիալական աջակցության նպատակային միջոցների հետ մեկտեղ, կառավարության համար «չափազանց կարևոր» է ապահովել աշխատաշուկայի արագ վերականգնումը: Դա «ամենակարևոր» խնդիրն է, ասում է քաղաքական գործիչը: