Պահանջելու ենք քննել գերագույն հրամանատարի գործողությունները. Արսեն Ղուկասյան

319

«Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու  համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց  պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:

Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես եկավ՝  մասնավորապես նշելով.

«Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով՝ աշխատեցնել: Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա, և այլն: Ելքը մեկն է՝ սկսել անզիջում և հետևողական իրավական պայքար բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավաճանել են, խաբել են մեր երեխեքին ու տարել են անխուսափելի մահվան: Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե՛ զինվորականներին, թե՛ քննիչներին, թե՛ իշխանությանը, որը կոծկում է այս ամենը: Հասկանալի պատճառներով՝ մեզանում իրավաբաններ և լրագրողներ չկան, ուստի խնդրում եմ բոլոր հայ լրագրողներին և իրավաբաններին, օգնել մեզ այս սուրբ պայքարում ընդդեմ դավաճան չինովնիկների անտարբերության, ում համար մարդը, հայ մարդը, մեր զավակները, նրանց կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը ոչինչ են, այսինքն՝ սահմանադրությունը թղթի կտոր է: Հարգելի լրագրողներ ու իրավաբաններ, խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ՝ հետևյալ ռազմավարությունը իրականացնելու նպատակով»:

Մանրամասն՝ տեսանյութում։

blob:https://www.facebook.com/bf5a571d-45e0-4c3c-9ed2-059ed5ebed48