Ոչ նյութական մշակութային ժառանգություն․ Սալմաստի տարազ

246

«Շեղանկյունաձև ասղամանները հայկական տարազի մի փոքրիկ մասն են եղել։ Լուսանկարում գրող, վիպասան Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյանի, 1835-1888 թթ․) կինն է՝ Աննա Րաֆֆին։ Տիկին Րաֆֆին, նույն ինքը՝ Աննա Հուրմուզը ազգությամբ ասորի էր և 19-րդ դարի կրթված կանանցից։ Պահպանված լուսանկարներում նա տարբեր հագուստներով է հանդես գալիս, իսկ այս լուսանկարում Պարսկահայքի ՈՒրմիա (Կապուտան) լճից դեպի արևմուտք գտնվող՝ Սալմաստ (Սաղամաս) քաղաքի տարազով է։ Բազմաթիվ զարդարանքների մեջ նկատում ենք վզնոցից կախված շեղանկյունաձև ասղամանը»,-  ընդամենը այսքանն եմ գրել լուսանկարի մասին, սակայն կարիք կա ավելին խոսելու, ավելի շատ տարազի մասին։

Ժանետա Արշակյանի էջից