Նախօրեին Հադրութի, Ֆիզուլիի հատվածներում որևէ մարմին չի հայտնաբերվել

94

Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Մատաղիս-Թալիշ ուղղություններով։  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքում որևէ մարմին չկա»,-ասել է  Հունան Թադոսյանը:

Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն: