Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ, ոչ մեր դիրքերի ուղղությամբ․ Վահրամ Պողոսյան

110

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է, եւ մտահոգվելու կարիք չկա։ Անդրադառնալով Wargonzo-ի հայտնած լուրին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Շուշիի շրջանում, նաեւ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ նախագահի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ՊԲ-ից տեղեկացրել են՝ կրակոցներ եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։ 

«Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ։ Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Այդպիսի իրավիճակ մենք ունեցել ենք նաև դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել»,- ասել է Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ իրավիճակը Արցախում հանգիստ է, եւ կարծում է՝ նման լուրերը միայն խուճապ են տարածում։