ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթը այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով

148
Ինչպես հայտնի է,  հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու  է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով  ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ 
Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝  ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։