Հոլանդական կարգավորիչը հայտարարել է, որ Moderna-ի պատվաստանյութը պետք է պաշտպանի կորոնավիրուսի «բրիտանական» շտամից

77

Հոլանդական կարգավորիչը հայտարարել է, որ ամերիկյան Moderna ընկերության մշակած պատվաստանյութը պետք է պաշտպանի կորոնավիրուսի «բրիտանական» շտամից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ կարգավորիչի՝ այն պետք է չորեքշաբթի հավանություն ստանա Եվրահանձնաժողովի կողմից:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը անցած տարվա դեկտեմբերի 14-ին հայտնել է, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի մուտացված տեսակ են հայտնաբերել, որը կարող է արագ վերածվել հիվանդության Անգլիայի հարավարեւելյան հատվածում: Նրա խոսքով՝ նախնական անալիզը ցույց է տալիս, որ վիրուսի այդ տարբերակն ավելի վարակիչ է եւ տարածվում է հայտնի շտամներից ավելի արագ:   

News.am