Հանրապետականները քննադատում են Թրամփին

101

Հանրապետական ​​օրենսդիրները հիասթափություն են հայտնել նախագահ Դոնալդ Թրամփից այն բանից հետո, երբ անկարգությունների մասնակիցները ներխուժեցին Կապիտոլիում` փորձելով խափանել Բայդենի հաղթանակի հաստատումը Կոնգրեսի կողմից, գրում է The Hill-ը:

Հանրապետական օրենսդիրները, որոնցից շատերը սերտ կապի մեջ են Թրամփի հետ, նրա հռետորաբանությունը որպես բռնության շարժիչ հանգամանք են որակել: «Այսօր մենք ականատես եղանք այն ​​վնասին, որը կարող է հասցվել, երբ իշխանության եւ պատասխանատվության տեր մարդիկ հրաժարվում են խոստովանել ճշմարտությունը: Մենք տեսանք արյունահեղություն, քանի որ դեմագոգը որոշեց սուտ տարածել եւ անվստահություն սերմանել: Եկեք չխրախուսենք նման խաբեությունը»,- ասել է սենատոր Փաթ Թումին:

Հարցին` արդյոք նա թե կարծում է, որ Թրամփի հռետորաբանությունն է անկարգությունների պատճատ դարձել, սենատոր Մայք Ռաունդսը (հանրապետական ​​Վաշինգտոն նահանգից) ասել է, որ չի տեսել նախագահի բոլոր մեկնաբանությունները, սակայն «նա հաստատ չի օգնել»:

«Համենայն դեպս, նա շատ հուզական իրավիճակում շատ անտեղի քայերի կոչ արեց իր կողմնակիցները համարվող մարդկանց»,- ասել է Ռաունդսը:

Սենատոր Լինդսի Գրեմը (Հարավային Կարոլինա), ով սերտ կապ ունի Թրամփի հետ, իր կրակոտ ելույթում նշել է, որ փորձել է աջակցել նախագահին, սակայն արդեն բավական է: «Մենք դժոխային ճանապարհորդության մեջ էինք: Միակ բանը, որ կարող եմ ասել, հեռացրեք ինձ»:

News.am