Հայաստանի բանակի թիվը կրճատվում է. պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել. Mediaport

92

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է.

«Հայաստանի բանակի թիվը կրճատվում է. պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել

ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկել պայմանագրային զինծառայողներին, համաձայն որի՝ հունվարի 8-ի դրությամբ նրանց պայմանագրերը լուծվում են և չեն երկարացվելու:

Mediaport-ի՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրերի մի փոքր մաս կկնքվի Արցախից Հայաստան եկած զինծառայողների հետ, իսկ մնացած պայմանագրերը ուղղակի այլևս չեն կնքվի: Սրանով իսկ կարելի է փաստել, որ Հայկական բանակի ծառայողների թիվը կրճատվելու է»։