Կարող է արգելվել Թրամփի մուտքը Շոտլանդիա, որտեղ նա ունի գոլֆի 2 ակումբ

129

Շոտլանդիայի արդարադատության նախարար Համզա Յուսաֆը առաջարկել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելին արգելել Դոնալդ Թրամփի մուտքը երկիր, երբ վերջինս նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո լքի Սպիտակ տունը:

Արտգործնախարարն այսօր հանդես եկավ նման նախաձեռնությամբ՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում տիրող անկարգությունները:

Ավելի վաղ ամերիկյան ԱՄՆ մի շարք լրատվամիջոցներ գրում էին, որ Դոնալդ Թրամփը մտածում է հունվարի 20-ին Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ Շոտլանդիա մեկնելու և գոլֆ խաղալու ուղղությամբ։ Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել է, որ իշխանության փոխանցումը պատշաճ կերպով կիրականացվի հունվարի 20-ին։