Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ 4 մարդ է մահացել

108

Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգի ոստիկանության վարչության պետ Ռոբերտ Քոնթին, հաղորդում է CBS-ը:

Նրա խոսքով, մեկ կնոջ գնդակահարել են ոստիկանները, եւս երեքը մահացել են «բժշկական բնույթի արտակարգ իրավիճակի հետեւանքով»:

Քոնթին հավելել է, որ ոստիկանության 13 սպա վիրավորում է ստացել բռնության հետեւանքով: Նրա խոսքով, տեղի ժամանակով 21.30-ի դրությամբ ավելի քան 52 մարդ ձերբակալվել է, որոնցից 47-ը կապված է պարետային ժամը խախտելու հետ: