Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ վիրավորված կինը մահացել է

262

Երիտասարդ կինը, որը ծանր վնասվածք էր ստացել Կապիտոլիումի շենքը գրոհելու ընթացքում, մահացել է հիվանդանոցում, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, որտեղ որոշ ժամանակ առաջ ցուցարարների խումբ էր ներխուժել, կրակահերթ է տեղի ունեցել, որից երիտասարդ կին է տուժել։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին բուժհաստատություն։

Բացի այդ, ցուցարարաների հետ բախումների ընթացքում տուժել է մի քանի ոստիկան, վիրավորված իրավապահներից առնվազն մեկը հոսպիտալացվել է։ Նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում։