Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը Թեհրանին հորդորում են դադարեցնել ուրանի հարստացումը

100

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ուրանի մինչև 20% հարստացումը: Այս մասին նշված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից տարածված երեք երկրների համատեղ հայտարարության մեջ:

 «Մենք խորապես մտահոգված ենք, որ Իրանը հունվարի 4-ին Ֆորդոյի ստորգետնյա գործարանում սկսեց ուրանի հարստացում մինչև 20%», – ասվում է փաստաթղթում: Հեղինակների կարծիքով, դա խախտում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։

Երկրները նաև Իրանին կոչ են անում չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կհրահրեն աշխարհում լարվածության աճ:

Ի դեպ, պաշտոնական Թեհրանը երբեք չի հաստատել, որ միջուկային զենք է մշակում: