Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձաններին

116

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Դամասկոսի հարավային արվարձանների վրա: Հարձակումը հետ մղելու համար Սիրիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ են գործի դրվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ սիրիական SANA լրատվական գործակալությանը հղումով:

Իսրայելը հարձակվել է Սիրիայի զինված ուժերի ցամաքային թիրախների ու դիրքերի վրա՝ Դամասկոսի հարավային արվարձաններում: Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել որոշ հրթիռներ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ սիրիական կառավարական զինված ուժերի շրջանում զոհեր չկան: Հարվածը հասցվել է Գոլանի բարձունքների օդային տարածքից: 

Հիշեցնենք, որ Իսրայելը պարբերաբար հարձակվում է Սիրիայի վրա: Վերջին անգամ հարված էր հասցվել դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը: Այդ ժամանակ Դամասկոսի արվարձանում գտնվող օբյեկտները նույնպես հարձակման էին ենթարկվել:

Տեսանյութը՝ հղումով։