Թրամփը հայտարարեց, որ կփոխանցի իշխանությունը

242

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունվարի 20-ին կփոխանցի իշխանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած ես բացարձակապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքի հետ, և փաստերը հաստատում են, որ ես ճիշտ եմ, այնուամենայնիվ, իշխանության փոխանցումը պատշաճ կերպով կիրականացվի հունվարի 20-ին», – ասել է Թրամփը:

 «Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ապահովելու, որ միայն օրինական ձայները հաշվարկվեն: Եվ չնայած սա նախագահության պատմության մեջ ամենամեծ առաջին ժամկետի ավարտն է, սա միայն Ամերիկան ​​կրկին հզոր դարձնելու մեր պայքարի սկիզբն է», հավելել է Թրամփը: