Թրամփը հայտարարեց, որ երբեք չի ընդունի ընտրություններում պարտությունը

105

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարելլ է, որ երբեք չի ընդունի իր պարտությունը նոյեմբերին կայացած ԱՄՆ ընտրություններում և առաջվա պես իրեն հաղթող է համարում:

«Մենք երբեք չենք հանձնվի, երբեք չենք ընդունի պարտությունը: Դա տեղի չի ունենա: Դուք չեք կարող ընդունել պարտությունը, երբ խոսքը գողության մասին է», – ասել է ամերիկացի առաջնորդը։