Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում

109

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանությունը կփոխանցի հունվարի 20-ին, թեև համաձայն չէ երկրի ընտրությունների արդյունքներին, որոնք հինգշաբթի պաշտոնապես հաստատվել են Կոնգրեսի կողմից:

Ամերիկացի առաջնորդի հայտարարության տեքստը Twitter-ի իր էջում տեղադրել է սոցցանցերում հաղորդակցության պատասխանատու, նախագահի օգնական Դանիել Սկավինոն:

«Թեև ես լիովին համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ … այնուամենայնիվ, իշխանության փոխանցումը պատշաճ կերպով կիրականացվի հունվարի 20-ին»,- խոստացել է Թրամփը: