Եվրոհանձնաժողովը հավանություն է տվել Moderna-ի պատվաստանյութի օգտագործմանը

107

Եվրոհանձնաժողովը հավանություն է տվել Եվրոմիությունում Moderna-ի պատվաստանյութի օգտագործմանը, ինչը թույլ կտա սկսել նախնական պատվիրված 80 միլիոն չափաբաժնի առաքումները: Այս մասին ասվում է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ:

 Պատվաստանյութի արդյունավետությունը հաշվարկվել է 18-ից 94 տարեկան ավելի քան 28 հազար մարդու մասնակցությամբ փորձարկումների հիման վրա և կազմել է 94,1%: