Գորբաչով. Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի` որպես պետության հետագա ճակատագիրը

134

Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի` որպես պետության հետագա ճակատագիրը, ասել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նա կարծում է, որ «Կապիտոլիումի գրոհն ակնհայտորեն նախապես էր մշակվել եւ պարզ է, թե ում կողմից»:

«Սակայն անկարգությունները գլխավորը չեն: Նրանց խնդիրը պարզ է, բայց` միայն առաջին հայացքից: Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Քիչ ժամանակ կանցնի եւ մենք կպարզենք, թե ինչու դա իրականում արվեց»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Գորբաչովը նաեւ համոզմունք է հայտնել, որ աշխարհում շրջադարձ կկատարվի դեպի լիցքաթափումը եւ սպառազինությունների մրցավազքն աստիճանաբար կավարտվի, քանի որ նոր սերնդի մարդիկ կհասկանան դրա մահաբերությունը: «Երբ ես ժամանակին ստորագրում էի զինաթափման պայմանագիրը, այդ ժամանակներն ամենեւին էլ հեշտ չէին. կային ուժեղ հակառակորդներ, բայց մենք դրան հասանք դրան, քանի որ խաղաղություն էինք ուզում: Մարդիկ, ովքեր չեն ցանկանում պատերազմ, կհամախմբվեն, եւ նրանց ղեկավարները ստիպված կլինեն ելք գտնել: Նրանք կգտնեն ելք եւ կգտնեն պայմանագրի նոր ձեւեր` հաշվի առնելով զենքի նոր տեսակները: Հույսը կորցնել չի կարելի: Ես երիտասարդների հետ կապված իմ հույսը չեմ կորցնում»,- ասել է Գորբաչովը:

News.am