Գաբրելյանովը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի՝ սպասվելիք մոսկովյան այցի վերաբերյալ

94

Բժիշկները ՀՀ վարչապետից արյուն են վերցրել հետազոտության համար, և նա խիստ կարանտինի մեջ է: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է մեդիամենեջեր Արամ Գարբելյանովը:

«Ռուս բժիշկները չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի ՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության վերաբերյալ փաստաթղթերին։ Նրանք նոր թեստ կիրականացնեն: Անալիզները նաև ցույց կտան Նիկոլի մոտ այս կամ այն շեղումների առկայությունը: Նման խիստ ընթացակարգ տեղի է ունենում կապված այն բանի հետ, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևի հետ բանակցություններն անցկացնել Մոսկվայում: Հստակ տեղեկություն, թե ինչ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետը, առկա չէ: Նա անելանելի վիճակում է: Կարծում եմ՝ պատրաստ է ամեն բանի: Սպասեք նոր տեղեկությունների»,- գրել է նա: