Ավտովթար Չարենցավանում․ կա 4 տուժած

117

Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։40-ի սահմանում Չարենցավան քաղաքի սկզբնամասում՝ Շահումյան փողոցում՝ Չարեցավան- Արզաքան խաչմերուկում, բախվել են Lexus և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցները, Չարենցավանի հիվանդանոցի բժշիկների կողմից՝ նախ տեղում առաջին բուժգնություն են ստացել, ապա տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։