Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

271

1 միլիոնից ավելի ռուսաստանցիներ պատվաստվել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, ասվում է Twitter-ում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի էջում: «Ռուսաստանում ավելի քան 1 միլիոն մարդ այժմ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը գրանցեց պատվաստանյութ COVID-19-ի դեմ: «Սպուտնիկ V»-ը առաջինը գրանցված կորոնավիրուսային պատվաստանյութն է։