Ալիև. «Զգուշացնում ենք, Հայաստանը ավելի կփոշմանի, եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ»

139

«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը Խանքենդիում է (Ստեփանակերտ): <…> Թող չմոռանան պատերազմի մասին: <…> Այս ուղևորություններին պետք է վերջ դրվի: Զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի կփոշմանի», – ասել է Ալիևը` 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում:

Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ​​հարաբերությունները նորմալացվելու են, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: <…> Հետևաբար, բոլոր ուղևորություններին պետք է վերջ դրվի», – շեշտել է Ալիևը: