Ալիև. «Այդ ճանապարհից կօգտվեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը»

151

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնում է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ միասին կկարողանա օգտվել Նախիջևանի տրանսպորտային միջանցքից: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը․

 «Ներկայումս Նախիջևանի միջանցքը բացելու ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվում: Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլվել է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ: Հետևաբար, այն անպայման կբացվի, և այդ ճանապարհը կօգտագործեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը», ասել է Ալիևը 2020 թ. արդյունքներին նվիրված համաժողովի ժամանակ: