Ադրբեջանցի լրագրողն Ալիևի համար ամոթալի է համարում եռակողմ հայտարարությունը

138

Ադրբեջանցի հայտնի էմիգրանտ լրագրող Բեյդուլլա Մանաֆովը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Արցախում եռակողմ հրադադարի հայտարարությունը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թ. նոյեմբերի 10-ին:

Նրա կարծիքով՝ Ալիևը պետական հանցագործություն է կատարել՝ ստորագրելով ՌԴ նախագահի կողմից պարտադրված փաստաթուղթը: Ըստ Մանաֆովի՝ Ադրբեջանը պետք է առաջ շարժվեր և ամբողջ Ղարաբաղն ազատագրեր հայերից, խաղաղապահներին էլ ներս չթողներ:

Լրագրողը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարը վախենում է, որ, առանց հայտարարությունը ստորագրելու, իր ընտանիքի ակտիվները Ռուսաստանում կարող էին սառեցվել: