Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Ղարաբաղում. Wargonzo

100

Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Ղարաբաղում: Այս մասին Ստեփանակերտից հայտնում են Wargonzo-ի աղբյուրները:

Անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Մեծ մասը կրակոցներ են օդում, սակայն կրակում են նաեւ Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

Խաղաղապահներին արդեն հայտնել են միջադեպի մասին:

Անհասկանալի է՝ ադրբեջանցիների գործողությունները կապ ունե՞ն ԱՄՆ-ում իրադարձությունների հետ, թե՞ նրանք «տոնում են» ուղղափառ Սուրբ Ծնունդը:

Ամեն դեպքում՝ հրաձգության փաստը տագնապալի ազդանշան է: