Փաշինյանը հրամայել էր ձերբակալել Արմեն Գրիգորյանին․ Գաբրիլյանով

177

Արամ Աշոտովիչ Տելեգրամ ալիքը.

«Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմը ըմբոստանում է: Երեկ երեկոյան թիմի մի քանի ամենաակտիվ անդամներ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, քննարկել են իրավիճակը: Եզրակացությունը ցավալի է: Հիմնական լեյտմոտիվն այն է, որ կյանքը դժոխքի է վերածվել. չի լինում փողոց դուրս գալ, քանի որ մարդիկ առնվազն անուններ են դնում, շատերը՝ բռունցքներով մոտենում: Եկեղեցում թույլ չեն տալիս ներս գալ, քահանաներն ուղղակի վռնդում են: Նիկոլը պետք է հասկանա, որ ինքը պետք է հեռանա:

Միրզոյանը փորձում էր հանգստացնել պատգամավորներին: Նա ասաց, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը՝ խնդրելով բանակը դուրս բերել փողոցներ և պարետային ժամ մտցնել՝ այդպիսով փորձելով վախեցնել ընդդիմությանը: Գեներալները կտրականապես հրաժարվել էին:

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի երեկվա կոչը՝ Փաշինյանին չթողնել մտնել Հայաստանի եկեղեցի, Փաշինյանին հունից հանեց: Ամբողջ գիշեր նա պահանջում էր ձերբակալել Գրիգորյանին, բայց անվտանգության ուժերի հրաժարվելուց հետո վարչապետը, ինչպես միշտ, սկսեց խմել:

Առավոտ շուտ մամուլի ծառայությունը ծիծաղելի արդարացում հայտնեց կորոնավիրուսով արդեն ավելի վաղ հիվանդացած Փաշինյանի համար՝ նա գնացել է ինքնամեկուսացման: Ինչպես վարչապետի անվտանգության տղաներն են կատակում, Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ»: