ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրօրհնեքի արարողության խաչքավորը կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանն է

25

Կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանը 2021 թ.-ի Ջրօրհնեքի արարողության խաչի քավորն է՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա Պաշտպանության բանակի զորականներից է։

Գոռ Պետրոսյանը ծնունդով  Շիրակի մարզի Աղին գյուղից է։ 2019 թ.-ին զորակոչվել է Մարտակերտի զորամաս, արժանացել է «Քաջարի մարտիկ» մեդալին։

Պատերազմի ընթացքում մասնակցել է Մարտակերտի մարտական դիրքերի պաշտպանությանը, ապա հետախուզական դասակով եղել է Մատաղիսում, մասնակցել է Ֆիզուլիի ինքնապաշտպանության մարտերին։ Եղել է «Մարտունի 2-րդ»-ում, Ճարտարում մասնակցել է դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցմանը։

Դեկտեմբերի 18-ին արժանացել է «Արիության մեդալի»։

«Գոռ Պետրոսյանի քաջության, հերոսության և անձնվեր նվիրումի շնորհիվ շատ և շատ հայորդիներ շարունակում են ապրել, գոհանալ և փառք տալ Աստծուն, որ տեսան այս օրը, աղոթակից եղան մեզ հետ։ Թող Աստված իր օրհնությունները իջեցնի Սուրբ ջրի մեջ, որ խաչը պահապան լինի հայոց ազգին, հայոց բանակին»,- պատարագի ընթացքում հայտարարեց քահանան։

Մանրամասն՝ տեսանյութում