ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը չեկավ սուրբծննդյան պատարագի․ քաղաքացիները փակել էին եկեղեցու մուտքը

148

Մենք բոլորս ազգովի իրեն մերժել ենք, ինքը դավաճան է, ինքը չպիտի մտնի եկեղեցի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ փակել է Նիկոլ Փաշինյանի մուտքը սուրբծննդյան պատարագին։

«Լավ է, որ չի եկել, իմ կարծիքով, ինքը վախեցավ գալ։ Մենք մեր ընկերներով ենք այստեղ իբրև Հայաստանի քաղաքացի, որևէ քաղաքական ուժ չենք ներկայացնում»,-ասաց նա։

Արմեն Գրիգորյանը Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների տարբեր արդյունքներ է տեսնում՝ դրական և բացասական։

«Ես շատ արդյունքներ եմ տեսնում․ կան ուրախալի, կան տխրեցնող արդյունքներ։ Ուրախալին այն է, որ ազգի մեծամասնությունը մերժում է դավաճանին, մարդը պետք է անմեղսունակ նիկոլական լինի, ոըր չի տրամաբանում, մենակ հավատում է Նիկոլին, որ սատարի, իսկ բացասականն այն է, որ մարդկանց համար անձնական կոմֆորտը ավելի թանկ է, քան ազգային, պետական արժեքները։ Այս մտածելակերպը բերել է ազգի փափկասուն լինելուն։ Երբ անձնականը ավելի բարձր է ազգայինից, սա կարող է լինել կրիտիկական»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Արտահերթ ընտրությւոնների հնարավորության մասին նա ասաց, որ դավաճաններին դատում են, ոչ թե նրանց հետ գնում են ընտրությունների։

Փաշինյանին սատարելու հետևանքը, նրա համոզմամբ, կարող է հանգեցնել մեր պետականության վերջնական կորստի և շատ շուտով ազգային ասիմիլյացիային, որովհետև հայերը կմնան միայն Սփյուռքում։

Մանրամասն՝ տեսանյութում․