Պուտինն անվանել է իր աշխատանքի գլխավոր նպատակը

137

Պետության անվտանգությունը չի կարող ապահովվել առանց մակրոտնտեսական կայունության, բայց հիմնական նպատակն է բարելավել մարդկանց կյանքը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքերով՝ առանց մակրոտնտեսական կայունության անհնար է կառավարել ֆինանսները եւ զարգացնել երկրի տնտեսությունը: Եթե ​​այդ ոլորտները զարգացած չեն, ապա պետության պաշտպանունակությունն ու անվտանգությունը չեն կարող ապահովվել:

«Բայց, վերջին հաշվով, մեր աշխատանքի նպատակն է այնպես անել, որ մարդիկ ավելի լավ ապրեն: Եվ սա նշանակում է, որ միշտ առաջին պլանում պետք է դրվի սոցիալական բնույթի հարցերի լուծումը», – ասել է Պուտինը սոցիալական հարցերի շուրջ հանդիպման ժամանակ: