Շուռնուխի մի հատվածը հանձնվեց Ադրբեջանին

224

Շուռնուխ գյուղի բնակիչներն արդեն դուրս են եկել Ադրբեջանին անցնող իրենց տներից։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները վերջնաժամկետ էին տվել՝ մինչև հունվարի 5-ը։ Այսօր շուռնուխցիների 12 տուն անցնում է Ադրբեջանին։  Որոշ գյուղացիներ իրենց տներն այրել են՝ մինչ ադրբեջանցիներին հանձնելը։

Գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ադրբեջանցիները մինչեւ հիմա ներքեւի թաղում էին, հիմա արդեն ճանապարհին են մոտենում։ Մեր սահմանապահներն էլ են այնտեղ․ եկել է նաև  թուրք գեներալը։ Միասին պետք է  տեղակայման տեղերը որոշեն։

Տեղահանված ընտանիքների մեծ մասը տեղավորվել է Շուռնուխի ազատ տներում, մի քանի ընտանիք Գորիս են տեղափոխվել, մեկը՝  Կապան։