Նյու Յորքում կստեղծվեն պատվաստումների շուրջօրյա կենտրոններ

135

 Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են Նյու Յորքի յուրաքանչյուր շրջանում 24-ժամյա կորոնավիրուսի պատվաստման կետ կազմակերպել:

Խոսքը հանրային կենտրոնների մասին է, որտեղ բոլոր այն քաղաքացիները, ովքեր համապատասխան կատեգորիաների մեջ են մտնում, կարող են պատվաստվել օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Անհրաժեշտ է հասնել նրան, որ պատվաստումները արագ և մատչելի լինեն բոլորի համար», ասել է քաղաքապետը:

Առաջին կենտրոնները կստեղծվեն Մանհեթենում, Բրուքլինում ու Բրոնքսում: