Մի շարք ադրբեջանցի զինծառայողներ վրդովված են, որ չեն պարգևատրվել պատերազմին մասնակցելու համար

117

Մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ վրդովված են այն բանի համար, որ իրենց մեդալներ չեն շնորհվել երկրորդ ղարաբաղյան պատերազմին մասնակցելու համար. հայտնում է Meydan-ը։

Նրանց խոսքով՝ իրենք մասնակցել են դրան, ոմանք նույնիսկ վիրավորվել են: Սակայն փոխարենը այլ մարդիկ են մեդալներ ստացել:

Երկրի պաշտպանության նախարարությունը խնդրել է ուղարկել գրավոր դիմում այս թեմայով: