Մեկ օրում Արցախ է վերադարձել 188 արցախցի

143

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ 188 տեղահանված քաղաքացիների անվտանգ վերադարձը: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր է վերադարձել ընդհանուր 47 475 մարդ․ հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ռազմամթերքից մաքրել են 426,9 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 19 652 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ: