Ճրագալույցի Սուրբ Պատարագ

40

Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում  այսօր` հունվարի 5-ին, Ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցվում։ 

Նշենք, որ այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:

Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:

Մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: