«Իրավական ուղին» հրավիրում է «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողով

259

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր էջում գրում է, –

Հունվարի 7-ին «Իրավական ուղին» հրավիրում է «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողով։ Խորհրդաժողովի օրակարգը՝ ստորև.

–          Խորհրդաժողովի բացում, «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյան և Ռուբեն Մելիքյան, 13։00-13։10

–          Պանել 1․ Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ, մոդերատոր՝ ի․գ․դ․, պրոֆ․ Արթուր Ղամբարյան, 13։10-14։10, բանախոսներ՝ Լևոն Գևորգյան, Վարդան Պողոսյան, Սիրանուշ Սահակյան

–          Սուրճի ընդմիջում, 14։10-14։30

–          Պանել 2․ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում, մոդերատոր՝ Ալվինա Գյուլումյան, 14։30-15։30, բանախոսներ՝ Արթուր Ղազինյան, Արմինե Ֆանյան, Տիգրան Ղազարյան

–          Պրոֆ․ Թոմ Սամուելյան, հրավիրյալ բանախոս, թեման՝ «Ներկայացուցչական ժողովրդավարության արդի հարցերը Հայաստանում», 15։30-16։00

–          Սուրճի ընդմիջում, 16։00-16։20

–          Պանել 3․ Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում, մոդերատոր՝ ի․գ․դ․, պրոֆ. Գևորգ Դանիելյան, 16։20-17։20, բանախոսներ՝ Երվանդ Վարոսյան, Աշոտ Սիմոնյան, Ռուբեն Մելիքյան

–          Խորհրդաժողովի արդյունքների ամփոփում, 17։20-17։30

Խորհրդաժողովը տեղի կունենա «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա, 5/1), հունվարի 7-ին՝ ժամը 13։00-17։30։ Մուտքն ազատ է։