Իրանական արտադրության ԱԹՍ-ների մեծ մասը պատրաստված են ամերիկյան և իսրայելական տեխնոլոգիաներով

156

Իրանագետ Ահարոն Վարդանյանը իր ՖԲ էջում գրում է,

Հետևելով Իրանում ընթացքի մեջ գտնվող զորավարժություններին՝ ուշադրությունս գրավեց մի կարևոր հանգամանք. Ներկայիս զորավարժությունների մեխ հանդիսացող իրանական արտադրության ԱԹՍ-ների մեծ մասը պատրաստված են ամերիկյան և իսրայելական տեխնոլոգիաների հիման վրա՝ ենթարկելով դրանք որոշակի փոփոխությունների։

Ստացվում է, որ Իրանը բավական արդյունավետ կերպով օգտագործում է, այսպես կոչված, գիտատեխնիկական հետախուզություն, որը մինչ այս մեծ արդյունավետությամբ կիրառվել է ԽՍՀՄ-ի, իսկ ներկայումս՝ Չինաստանի կողմից։