Թրամփը համակերպվել է իր պարտության հետ․ Politico

83

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներքուստ ընդունում է պարտությունը նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում, բայց դա չի անում հրապարակավ, որպեսզի ավելի մեծ ուշադրություն գրավի իր վրա: Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Աղբյուրի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ խոստովանել է, որ «ուղղակի հիասթափված է» նախագահական ընտրություններում կրած պարտությունից: Թերթի համաձայն, պետության ղեկավարն իր պարտության հետ հաշտվել է վերջին շաբաթներին: