Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսի 3-ամյա բռնազավթման ընթացքում 674 խաղաղ բնակիչ է սպանվել

98

Աֆրինում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ թուրքական բանակի կողմից քաղաքի գրավումից հետո հաջորդած երեք տարիների ընթացքում սպանվել է 674 խաղաղ բնակիչ, 7343-ը առևանգվել և 300 հազար-ը բռնի տեղահանվել է:

Բացի այդ, այս ընթացքում թուրքական ընկերությունները հատել են ավելի քան 314 հազար ձիթապտղի ծառ և թալանել 75 հնավայրեր: Դրան զուգահեռ թուրքերը բնակավայրերի և փողոցների զանգվածային վերանվանման քաղաքականություն են տարել՝ տարածքը դարձնելով պանթուրքական քաղաքականության զոհ: