Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսի 3-ամյա բռնազավթման ընթացքում 674 խաղաղ բնակիչ է սպանվել

65

Աֆրինում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ թուրքական բանակի կողմից քաղաքի գրավումից հետո հաջորդած երեք տարիների ընթացքում սպանվել է 674 խաղաղ բնակիչ, 7343-ը՝ առևանգվել, 300 հազարը՝ բռնի տեղահանվել:

Բացի այդ՝ այս ընթացքում թուրքական ընկերությունները հատել են ավելի քան 314 հազար ձիթապտղի ծառեր և թալանել 75 հնավայր: Դրան զուգահեռ՝ թուրքերը բնակավայրերի և փողոցների զանգվածային վերանվանման քաղաքականություն են տարել՝ տարածքը դարձնելով պանթյուրքական քաղաքականության զոհ:

Yerkir.am