Էր-Ռիադը պատրաստ է ավելի կրճատել նավթի արդյունահանումը

26

Սաուդյան Արաբիան պատրաստ է փետրվարին է՛լ ավելի կրճատել նավթի արդյունահանումը: Այս մասին Էր-Ռիադի ներկայացուցիչները հայտարարել են OPEC + անդամ երկրների հերթական ժողովում, հայտնում է Bloomberg-ը:

Ռուսաստանը և Ղազախստանը փետրվարին հնարավորություն կունենան ավելացնել նավթի արդյունահանումը: Փոխարենը Սաուդյան Արաբիան կկրճատի այն: Այս փոխզիջումը թույլ է տալիս Ռուսաստանին և Ղազախստանին ստանալ իրենց ուզածը՝ արդյունահանման աճ: Միևնույն ժամանակ մյուսները նույնպես գոհ են, քանի որ առաջարկը չի աճի։