Երևանի կամերային երգչախումբը Սուրբ Ծնունդին նվիրված առցանց համերգ կցուցադրի

281

Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի համերգ՝ ձայնագրված հատուկ Ամերիկայի հայկական թանգարանի համար:

Երաժշտասերները համերգը կարող են ունկնդրել հունվարի 5-ին՝ ժամը 22:30-ին:

Երջանկահիշատակ մաեստրո Հարություն Թոփիկյանի հիմնադրած երգչախումբը համերգի ընթացքում հանդես է գալիս Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Հնչում են Կոմիտասի, Կոնստանտին Պետրոսյանի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Գրուբերի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:

Համերգն իրականություն է դարձել թանգարանի համերգային շարքի ղեկավար մաեստրո Կոնստանտին Պետրոսյանի և Dadourian Foundation-ի ջանքերով: