Գեներալները կտրականապես հրաժարվել են կատարել Նիկոլ Փաշինյանի հրամանը

102

Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ըմբոստանում է: Այս մասին գրում է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:«Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ըմբոստանում է: Երեկ երեկոյան թիմի ամենաակտիվ մի քանի անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը: Եզրակացությունը ցավալի է: Հիմնական լեյտմոտիվը՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալն անհնար է, մարդիկ վիրավորում են, շատերը ծեծի են ենթարկում: Եկեղեցի թույլ չեն տալիս մուտք գործել, քահանաները պարզապես դուրս են վռնդում: Նիկոլը պետք է հասկանա, որ պետք է հեռանա: Պետք է համոզել Մանուկյանին, որ երաշխիքներ տա և թույլ տա հանգիստ հեռանալ երկրից: Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն, ինչպես հայտնում են աղբյուրները, Միրզոյանը հայտնել է, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը՝ բանակը փողոց հանելու և պարեկային ժամ սահմանելու համար՝ այդպիսով փորձելով վախեցնել ընդդիմությանը: Գեներալները կտրականապես հրաժարվել են: Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին եկեղեցի մտնել թույլ չտալու՝ երեկվա կոչերը հունից հանել են Փաշինյանին: Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն այն բանից հետո, երբ ուժայինները հրաժարվել են, վարչապետը սովորականի համաձայն խմել է: Վաղ առավոտյան նրա մամուլի ծառայությունը ծիծաղելի պատճառ է հրապարակել՝ կորոնավիրուսով արդեն վարակված Փաշինյանը կրկին ինքնամեկուսացել է: Ինչպես կատակում են նրա թիկնազորի տղաները, Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ»,- գրել է Գաբրելյանովը Telegram-ի իր էջում: