Բրիտանացի ռեժիսորը պատերազմից վերադարձող հայ զինծառայողների լուսանկար է հրապարակել

44

Բրիտանացի անկախ վավերագրական ռեժիսոր Էմիլ Գեսենը Twitter-ում տեղադրել է պատերազմից վերադարձած հայ զինծառայողների լուսանկար։

«Հայերը միմյանց ողջունում են պատերազմի ավարտից հետո: Մի զինծառայող ասաց ինձ. «Այո, մենք ուզում ենք շարունակել պայքարել, և մենք բոլորս պատրաստ ենք ոտքի կանգնել ու պայքարել մինչև մահ՝ մեր երկիրը պաշտպանելու համար, բայց այս խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ մեր բոլոր մայրերը կարող են այս գիշեր քնել՝ իմանալով, որ մենք չենք մեռնի այս պատերազմում»,- գրել է Գեսենը։

Yerkir.am