Բայդենն ու Թրամփն այսօր ելույթ կունենան համախոհների առաջ

40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պատրաստվում են հունվարի 6-ին ելույթ ունենալ իրենց կողմնակիցների առաջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքական գործիչների շտաբները:

Ինչպես նշել են Բայդենի ներկայացուցիչները, նրա ելույթը տեղի կունենա Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում: Թրամփն իր Twitter-ում գրել է, որ իր ելույթը տեղի կունենա Վաշինգտոնում։