Արմեն Աբազյանը Մոսկվայում իր ադրբեջանցի վիզավիի հետ հանդիպելիս նրան թանկարժեք նվերներ է հանձնել․ Միքայել Մինասյան

161

Մինչև հունվարի կեսերը Բաքու կատարելիք իր այցի մասին Արմեն Աբազյանը զեկուցել է երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում: Ինչն ամենահատկանշականն է՝ ոչ ոք չի հակադարձել։ Բոլոր մասնակիցները գոհ էին, բերելով փաստարկներ, որ նախաձեռնությունն օգտակար է, գործընթացը մեկնարկել է: Ինձ այնքան էլ հասկանալի չէ, որ այդ մարդն այսօր հերքել է՝ ԱԽ նիստում իր ելույթը․ այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել  է Տելեգրամ ալիքում:

«Ինձ չի զարմացնում, որ շատերը դրական են ընդունել նախապատրաստվող այցը։ Ինձ ընդհանրապես դադարել է որևէ բան զարմացնել նրանց պահվածքում՝ գերիների մասին լռությունը, սահմանների գծագրումը, Եռաբլուրում գերեզմանները ոտնատակ անելը։ .. Ես վաղուց եմ գիտակցել, որ նրանց բնորոշ չեն սովորական, մարդկային բարոյական նորմերը։ Եվ բացի այդ, ավելորդ անգամ ոտքի չկանգնեցնելու համար՝ Արմեն Աբազյանը Մոսկվայում իր ադրբեջանցի վիզավիի հետ հանդիպելիս, նրան թանկարժեք նվերներ է հանձնել։ Դիվանագիտական լեզվով նվերների հանձնումը բարյացակամության եւ բարեկամական վերաբերմունքի արտահայտություն է, հաց ու աղի ինչ-որ անալոգիա: Պատերազմում պարտված երկրի բարձրագույն սպաներից մեկի կողմից Սեւանի եւ Զանգեզուրի դեմ պահանջներ հնչեցնող եւ գերիներին պահող իր թշնամիներին նվերներ հանձնելը համընդհանուր զարմանք է առաջացրել: Զարմացել էին ոչ միայն ռուսաստանյան դիվանագետները (նրանք, ի դեպ, կիսվում են աբազյանական պնակալեզության նրբություններով իրենց գործընկերների հետ), այլև ադրբեջանցիները, որոնք սովոր են իրենց դիվանագիտությունը քծնախոսության և շողոքորթության վրա կառուցել։ Նրանք հովանավորաբար ժպտում էին, բայց նվերներ թշնամուն՝ ի դեմս Աբազյանի, չէին ծրագրել։ Այստեղ կարելի է երկար խոսել սպայական պատիվ, դիվանագիտական էթիկետ և հպարտություն հասկացությունների մասին։ Կարելի է նաև հիշեցնել, որ մեր դիվանագիտությունն ունի արժանապատիվ պատմություն, բանակը՝ անկոտրում ոգի, իսկ ազգը’ 5000 տարվա դարբնած արժանապատվություն։ Կարելի է, բայց անիմաստ է»,-գրել է Մինասյանը։