Այսօր ՀՀ սահմանների հարցը խայտառակ վիճակում է. սահմանը գծվում է այնպես, ինչպես ասում է Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան

12

Այսօր ՀՀ սահմանների հարցը խայտառակ վիճակում է: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Նախ իշխանության ներկայացուցիչները սխալ, իրարամերժ սահմանումներ են տալիս դրա վերաբերյալ: Մի մասը սահմանազատման, սահմանանշման մասին է խոսում, մի մասը՝ նախնական ինչորն փոփոխությունների մասին: Բայց իրականում պետք է հաշվի առնել, որ այսօր սահմանը գծվում է այնպես, ինչպես ասում է Ադրբեջանը: Ցավոք, այսօր ՀՀ իշխանությունը գլխով հաստատելու եւ դրանք ամրագրելու դերում է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի ՊՆ-ի գործունեությանը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «ՊՆ-ն հայտարարել է, որ զոհերի, վիրավորների, անհետ կորածների մասին տեղեկատվություն չի տրամադրելու, սա ես համարում եմ շատ վտանգավոր: Եթե պատերազմի ժամանակ կարող էր խնդիրներ առաջացնել, ապա հիմա այդ թվերի չհրապարակումը վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր անվտանգության համար: Այս պահին պարզ չէ, թե ինչով է զբաղված ՊՆ-ն, առ այս պահը նույնիսկ նախարարը տեղակալներ չունի: Անզեն աչքով էլ նկատելի է, որ ՊՆ-ն իր բուն ֆունկցիան չի կատարում»:

News.am