Ալիեւը հայտարարել է, որ կարգադրել է Լեռնային Ղարաբաղում միջազգային օդանավակայան կառուցել

45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ կարգադրել է Լեռնային Ղարաբաղում միջազգային օդանավակայան կառուցել: Ադրբեջանի ղեկավարն այս թեմայով հայտարարությունը կատարել է երեքշաբթի՝ հունվարի 5-ին, տեսաձեւաչափով մշակույթի նոր նախարար Անար Քերիմովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները:

Նա նշել է, որ օդանավակայանը պետք է կառուցվի ընթացիկ տարում, համենայնդեպս՝ թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն: