Ադրբեջանում Իրանին մեղադրում են ադրբեջանցիների նկատմամբ բռնաճնշումների մեջ

23

Ադրբեջանական լրատվամիջոցներն Իրանին մեղադրում են ադրբեջանցիների նկատմամբ բռնաճնշումների մեջ՝ Արցախի դեմ պատերազմում Բաքվին սատարելու համար:

Այսպես՝ «Azadlıq» թերթը հայտնում է, որ Ուրմիա քաղաքից ակտիվիստ Սալար Թահիր Աֆշարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ իբր Ղարաբաղին սատարելու համար:

Սակայն հարկ է նշել, որ Իրանում ադրբեջանցի ակտիվիստները հակակառավարական գործողություններ են իրականացնում՝ անջատողականություն քարոզելով: Միևնույն ժամանակ, նրանց մեծամասնությունը անուղղակիորեն հովանավորվում է  Բաքվից և Թուրքիայից:

Թեհրանն, իր հերթին, ճնշում է ցանկացած գործողություն, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային շահերի համար:

Yerkir.am